Բլեքջեքի կանոնները Հայաստանում | Բլեքջեք77

Բլեքջեք խաղալ սովորելը և՛ մարտահրավեր է, և՛ ոգևորող իրադարձություն՝ կախված Ձեր մոտեցումից։ Մեր ընդարձակ ուղեցույցը կսովորեցնի Ձեզ խաղալ բլեքջեք և լավագույն արժեքը ստանալ յուրաքանչյուր խաղադրույքի համար։

Անկախ նրանից, թե որտեղ եք ուզում բլեքջեք խաղալ՝ տանը թե խաղատանը, մեր ուղեցույցը կտա Ձեզ հիմնական գիտելիքները։

Մեր կայքի այս բաժինը կսովորեցնի Ձեզ բլեքջեք 21 խաղալու կանոնները։ Ամեն անգամ, երբ բաժանվեն խաղաքարտերը, Դուք կիմանաք՝ արդյոք պետք է կանգնել, հարվածել, կրկնապատկել կամ կիսել՝ կախված այն իրավիճակից, որում հայտնվել եք։ Կսովորեք նաև ճիշտ ժամանակին ավելացնել կամ կրճատել խաղադրույքները։

Այս ուղեցույցի շնորհիվ, առանց ավելորդ կամ մասնագիտական բառապաշարի, կսովորեք պարզ կերպով խաղալ բլեքջեք։ Բոլոր տերմինները, ինչպես նաև հիմնական ռազմավարությունները կարելի է սովորել րոպեների ընթացքում։

Մինչ ռազմավարությունների էջը վերաբերում է խաղի բարդ կանոններին, այս էջը ներկայացնում է միայն խաղի հիմնական կանոնները։

Բլեքջեքի կանոններ։ Խաղի հիմնական կանոնները

Բլեքջեքի կանոնները պարզ են նույնիսկ սկսնակների համար։ Աշխարհի կենդանի և առցանց խաղատների մեծամասնության համար բլեքջեքի կանոնները համընդհանուր են։ Անհրաժեշտ է իմանալ հետևյալ կանոնները՝ խաղը սկսելու համար՝

  • Խաղացողին բաժանվում է երկու քարտ՝ շրջված։
  • Բաժանողին տրվում է երկու քարտ․ մեկը՝ շրջված, մյուսը՝ բաց։
  • Բաժանողը հայտարարում է խաղացողի ձեռքի արժեքը։
  • Խաղացողը որոշում է կանգնել, հարվածել, կրկնապատկել կամ կիսել։
  • Բաժանողը լրացուցիչ քարտեր է բաժանում խաղացողին, եթե այդպիսի խնդրանք է լինում։
  • Բաժանողն ինքն իրեն լրացուցիչ քարտեր է բաժանում ըստ բլեքջեքի կանոնների։
  • Ձեռքերը համեմատվում են, և հայտարարվում է հաղթողը։

Ի տարբերություն բակկարատի և ռուլետկայի, այս խաղի ելքը կախված է խաղացողի հմտություններից, հաջողությունից և կատարած քայլերից։ Ահա այն քայլերը, որ կարող եք կատարել՝

  • Կանգնել – Եթե բավարարված եք ձեր ձեռքի արժեքով կամ համոզված եք, որ խաղաքարտ բաժանողը կպարտվի, կարող եք կանգնել և այլևս լրացուցիչ քարտեր չվերցնել։
  • Հարվածել – Եթե ցանկանում եք ավելացնել Ձեր ձեռքի արժեքը, կարող եք հարվածել՝ խնդրելով լրացուցիչ քարտ։
  • Կիսել – Եթե ունեք զույգ, կարող եք կիսել Ձեր ձեռքը։ Դուք կվճարեք լրացուցիչ խաղադրույք և բաժանողի դեմ կխաղաք երկու առանձին ձեռքերով։
  • Կրկնապատկել – Դուք կրկնապատկում եք Ձեր միջին խաղադրույքը, Ձեզ տրվում է մեկ լրացուցիչ քարտ, որից հետո ստիպված եք կանգնել։
  • Հանձնվել – Առկա է խաղի որոշ ձևերում, հնարավորություն է տալիս հանձնվել մեկ ձեռքով և կորցնել խաղադրույքի միայն կեսը։
  • Ապահովագրություն – Եթե բաժանողը մեկնոց է ցույց տալիս, կարող եք օգտվել ապահովագրությունից, որ հավասար է Ձեր սկզբնական խաղադրույքի կեսին։ Եթե բաժանողն ունի 21, Դուք հաղթում եք Ձեր ապահովագրած խաղադրույքը։

Բոլոր թվային քարտերը գնահատվում են իրենց անվանական արժեքով, իսկ պատկերային քարտերից յուրաքանչյուրը՝ 10 միավոր։ Մեկնոցը գնահատվում է 1 կամ 11՝ կախված մնացած քարտերից, և կարող է փոխվել նոր քարտեր ստանալուն զուգահեռ։

Բլեքջեքում ծանր ձեռք ասելով հասկանում ենք այն ձեռքը, որտեղ չկա մեկնոց, իսկ թեթև ձեռքը մեկնոցով ձեռքն է։ Ունենալով մեկնոց՝ կարելի ա քաշել նկար և մեկնոցի արժեքը դարձնել 1՝ դեռևս տանուլ չտալով։ Այսպիսով՝ թեթև ձեռքերը նպաստավոր են ծանր ձեռքերից։

Լավագույն խաղերը թույլ են տալիս այս բոլոր տարբերակները, սակայն խորհուրդ չի տրվում հանձնվել։

Ինչպես հաղթել բլեքջեքում։ Մասնագիտական հնարքներ

Կարելի՞ է մշտապես հաղթել բլեքջեքում։ Ինչպես այլ դրամախաղերը, բլեքջեքը նույնպես որոշակի սահման ունի, թեև որոշակի ռազմավարությունների հետևելու դեպքում կարելի է հաղթել։

Թեև մեր ներկայացրած հնարքները կարող են օգնել հաղթել, պետք է հասկանալ, որ բլեքջեքը խաղ է, որտեղ մեծ է հաջողության գործոնը։

Եթե ցանկանում եք իմանալ՝ ինչպես հաղթել առցանց բլեքջեք խաղում առանց խաղաքարտերը հաշվելու, պետք է հիշեցնենք, որ հաշվարկի անհրաժեշտությունը արդարացված է։

Այդուհանդերձ, այն խաղացողները, ովքեր ցանկանում են իմանալ, թե ինչպես հաղթել վիդեո բլեքջեքում, կարող են օգտագործել մեր առաջարկած հնարքներն ու ռազմավարությունները և մոտենալ հաղթանակին։ Մնացյալը հաջողության հարց է, թեև երբ փորձում եք լավագույնս, հաջողությունը նույնպես բարեհաճ է գտնվում։

popup

Ստացեք տպավորիչ բոնուս անվտանգ առցանց խաղատեզից

$1,500

Ստացեք իմ բոնուսը
Ոչ, շնորհակալ եմ